Բաժիններ՝

Արտասովոր համային համադրություններ, որոնք բոլորը չէ, որ ռիսկ կանեն փորձել

Այսօր կներկայացնենք մթերքների այնպիսի համադրություններ, որոնք կարող են շոկ առաջացնել կամ թվալ բավականին ինտրիգային:

1. Սուրճ՝ աղով

Շատերը գերադասում են սուրճի մեջ շաքար չավելացնել, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր սուրճի մեջ աղ են ավելացնում: Աղը փափկեցնում է ջուրը և ուժեղացնում է սուրճի համը, բայց, իհարկե, պետք է ավելացնել շատ քիչ քանակությամբ:

2. Ելակ և լոլիկ

Հնարավոր է՝ այսպիսի համադրությունը Ձեզ արտասովոր և անընդունելի թվա, բայց աշխարհի շատ ռեստորաններում այն վաղուցվանից գոյություն ունի: Խոհարարները բացատրում են, որ և՛ ելակի մեջ, և՛ լոլիկի մեջ կա ֆուրանեոլ կոչվող նյութը և դրա համար էլ այդ համադրությունը հիասքանչ է ստացվում:

3. Շոկոլադ և չիլի պղպեղ

ԱՄՆ-ի հարավային մասի բնակիչները չիլի պղպեղն օգտագործում են գրեթե բոլոր ուտեստների մեջ և նույնիսկ աղանդեր պատրաստելիս: Բայց ռեստորաններում ամենահաճախ պատվիրվող կերակրատեսակը շոկոլադի և չիլիի համադրությունն է: Կակաոյի պինդ համը օգնում է թուլացնել չիլիի սրությունը և տալ նրան շատ պիկանտ համ:

4. Կարտոֆիլ և մշկընկույզ

Նշենք, որ կարտոֆիլը հանդիսանում է ինքնատիպ մթերք, որի հետ համադրվում է ամեն ինչ. այն կարելի է մատուցել մսի, կանաչեղենի և ընդհանրապես, ամեն ինչի հետ: Բայց ամենայուրահատուկ համադրությունը հանդիսանում է կարտոֆիլը և մշկընկույզը: Շնորհիվ ընկույզի՝ այն ստանում է շատ հետաքրքիր համ:

5. Բանան և պաքսիմատ

Մենք չենք կարող պատասխանել, թե ով է առաջին անգամ տապակել բանանը պաքսիմատով, բայց վստահ եղեք՝ այն ուղղակի հանճարեղ է: Բանանը շերտատվում է, հետո թավալվում պաքսիմատի մեջ և տապակվում անպայման կարագով: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

6. Սպիտակ շոկոլադ և սև խավիար

Երեկոյի աստղը, իհարկե, համարվում է սև խավիարը՝ սպիակ շոկոլադի հետ: Ֆրանսիայում այդ համադրությունը համարվում է համադամ ուտեստ և մատուցվում է բացառապես նրբաճաշակ ռեստորաններում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս