Բաժիններ՝

«Ցանկացած կին ունակ է հիմարացնել ամուսնուն»

Ագաթա Քրիստիի գրքերը թարգմանված են աշխարհի 103 լեզուներով և հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով: Այս կինն իրավացիորեն հանդիսանում է ամենատպագրվող հեղինակներից մեկը մարդկության ողջ պատմության ընթացքում: Նա շատ դիպուկ արտահայտությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին հետևյալն է. «Ազատությունն արժանի է, որ նրա համար պայքարես»: Ահա նրա խոսքերից մի քանիսը՝

• Երբեք մի մտածեք, որ դուք լավ եք գլուխ հանում նրանից, թե ինչ է պետք ուրիշ մարդկանց:

• Կյանքն այնքան երկար չէ, որ քեզ թույլ տաս ձանձրանալ:

• Ամենամեծ երջանկությունը, որ կյանքում կարող ես ունենալ, երջանիկ մանկությունն է:

Կարդացեք նաև

• Միայն այն պահերին, երբ դուք մարդկանց տեսնում եք ծիծաղելի իրավիճակներում, դուք իսկապես հասկանում եք, թե որքան ուժեղ եք սիրում նրանց:

• Խելացի մարդն իր ենթադրություններն իր մեջ է պահում:

• Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում. նրանք այնքան հաշտ են իրենք իրենց հետ, որ նրանց պարզապես ոչինչ այլևս չի հետաքրքրում:

• Կյանքի իրականում կարևոր պահերը մենք նկատում ենք չափազանց ուշ:

• Ցանկացած կին ունակ է հիմարացնել ամուսնուն, եթե նա դա ուզում է, և եթե տղամարդը սիրահարված է այդ կնոջը:

• Երբեք ինքներդ մի արեք այն, ինչ ձեր փոխարեն կարող են անել ուրիշները:

• Երբ խոսքը մեծ փողերի մասին է, ցանկալի է չվստահել ոչ ոքի:

• Ձև անելը, թե ամեն ինչ գիտես, ավելի դժվար է, քան դա իսկապես իմանալը:

• Խոսակցությունները հայտնաբերվել են մարդկանց մտածել խանգարելու համար:

• Լավագույն դեդեկտիվը դեպքն է:

• Կյանքը ճանապարհորդության ժամանակ. ահա իսկական երազանքի իրականացումը:

• Փոքր-ինչ չարախոսությունը կյանքին պիկանտ սրություն է հաղորդում:

• 100-ից 99 դեպքերում կանայք իրենց հիմարների պես են պահում, բայց ահա 100-րդ դեպքում տղամարդկանցից խորամանկ են գտնվում:

• Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց վերաբերյալ իրենց մտքերն արտահայտելիս:

• Ոչինչ այնքան չի բարդացնում ու ծանրացնում իրավիճակը, որքան նվիրվածությունը:

• Ձանձրալի է, երբ մարդ միշտ ճիշտ է:

• Անառարկելի տրամաբանությունը հատուկ է միայն մոլագարներին:

• Բարձր հեղինակությունը խարդախի առաջնային անհրաժեշտությունն է:

• Ցանկացած մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի լավ ծանոթն է:

• Փաստը, որ զարթուցիչը չի զնգացել, շատ մարդկային ճակատագրեր է փոխել:

• Կնոջ և տղամարդու յուրաքանչյուր փոխադարձ կապվածություն սկսվում է այն ցնցող պատրանքից, թե դուք միանման եք մտածում բացարձակապես ցանկացած հարցի շուրջ:

• Մարդու կողմից կատարված չարիքը հաճախ իրենից երկար է ապրում:

• Եթե փորձես անցյալը վերակենդանացնել, վերջիվերջո այն քո առջև է հառնում խեղաթյուրված կերպարանքով:

• Եթե ձեր երազանքներին վիճակված չէ իրականանալ, շատ ավելի լավ է ժամանակին ընդունել դա ու շարժվել առաջ, փոխանակ կենտրոնանաս կործանված հույսերիդ վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս