Բաժիններ՝

Վարկերի տոկոսադրույքն աճել է, ավանդներինը նվազել

ՀՀ առևտրային բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 13.26%: Սեպտեմբերին այն 12.05% էր։ Այսինքն, նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում դրամային վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 1.21 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներից։

Մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված ներգրաված ավանդների տոկոսադրույքը նույն ժամանակահատվածում հակառակը՝ նվազել է։ Եթե սեպտեմբերին այն 8.62% էր, ապա դեկտեմբերին նվազել է մինչև 8.41%։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դիտարկվող ժամանակաշրջանում մնացել է անփոփոխ՝ 6%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728