
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության 32 ծառայողի է ազատել աշխատանքից՝ այդ թվում Երևանի ոստիկանապետի տեղակալին. Tert.am

Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել ու կերպարանափոխվել, փոխարինվելու են երիտասարդներով։
Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության տասնյակ ծառայողներ ազատվել են աշխատանքից: Ոստիկանական համակարգում ազատումներ են եղել հանրապետության գրեթե ողջ մասշտաբով։
Tert.am-ը տեղեկության առնչությամբ պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվական վարչությունից։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նա ասաց, որ համապատասխան հրամաններ են եղել, որոնց համաձայն՝ 23 ծառայող անցել է թոշակի, 9 ծառայող ուղարկվել է կադրերի ռեզերվ, թափուր տեղերը համալրվել են 21 ծառայողով։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։