
«Արմեն Սարգսյանը կարծես թե պատրաստ է ընդունել ՀՀԿ-ի՝ նախագահ դառնալու առաջարկը». գիտնականները Արմեն Սարգսյանի հետ հույսեր են կապում

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականների հետ: Հանդիպումից հետո ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ Ա. Սարգսյանն ուզում էր հասկանալ՝ ինչ խնդիրներ կան երկրում:
Հարցին՝ նա պատրա՞ստ է դառնալ ՀՀ նախագահ, ընդունել ՀՀԿ-ի առաջարկը՝ Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց.
«Կարծես թե՝ այո: Ակադեմիայի բոլոր անդամները նրան հաջողություն մաղթեցին և ասացին, որ նա շատ արժանավոր թեկնածու է, որի հետ իրենք հույսեր են կապում, նա կարող է շատ բան անել մեր երկրի հետագա առաջընթացի համար, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման համար: Ինքն էլ ասաց՝ ես ամեն ինչ կանեմ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: