Բաժիններ՝

9 բնական միջոց՝ մազաթափության դեմ պայքարելու համար

Մազափությունը լուրջ խնդիր է, որն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, սակայն կանայք ևս ապահովագրված չեն դրանից։ Fabiosa.com-ը գրում է, որ մազաթափության պատճառներն անհատական են։ Դրա վրա ազդող գործոններից են սխալ սննդակարգը, սթրեսը, հորմոնալ փոփոխությունները, գենետիկան և այլն։ Խնդրի դեմ պայքարում կարող են արդյունավետ լինել նաև բնական միջոցները։

Ալոէ վերա։ Ալոէն դրական է ազդում մաշկի առողջության վրա։ Եթե մազաթափության պատճառը մաշկի հետ կապված խնդիրներն են, կարող եք ալոէն քսել մազարմատներին։ Գլուխը լվացեք տաք ջրով, կրկնեք մի քանի օր։ Տեսանելի արդյունքի հասնելու համար կարևոր է պարբերականությունը։

Կանաչ թեյ։ Կանաչ թեյն արագացնում է նյութափոխանակությունը։ Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով։ Խիտ թեյ պատրաստեք, մազերը լվանալուց հետո այն լցրեք գլխին։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Նշի յուղ։ Նուշը մեծ քանակով սպիտակուցներ և սննդարար նյութեր է պարունակում, որոնք մազերին փայլ են հաղորդում։ Մի քանի կաթիլ նշի յուղը քսեք մազերին, մերսեք գլխամաշկը։

Ռոզմարինի յուղ։ Եվս մեկ յուղ, որը կարող է օգնել մազաթափության դեմ պայքարում։ Այն կարող եք օգտագործել գլխամաշկը մերսելիս կամ ավելացնել սովորական շամպունին։ Ռոզմարինը նպաստում է արյան շրջանառության լավացմանը, ինչը հնարավորություն է տալիս ամրացնել մազարմատները։

Եղինջ։ Այս բույսը ևս խորհուրդ է տրվում մազաթափության դեպքում։ Եղինջի լոսյոնը քնելուց առաջ քսեք մազերին, առավոտյան լվացեք։

Սոխի հյութ։ Սոխն օգտագործվում է մաշկի տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Եթե մազաթափության պատճառը մաշկային խնդիրներն են, սոխը կարող է օգնել պայքարել դրա դեմ։ Սոխը հարուստ է հանքանյութերով, որոնք կօգնեն լավացնել արյան շրջանառությունը։

Բազուկ։ Բազուկն օգտակար է առողջությանը, իսկ արտաքին օգտագործման դեպքում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մազերի վիճակի վրա։

Սխտոր։ Մազաթափության դեմ պայքարում սխտորը համարվում է լավագույն միջոցներից մեկը։ Ուշադիր եղեք․ սխտորն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել։ Եթե այն մաշկին քսելուց հետո այրոց եք զգում, տհաճ զգացողություններ, լվացեք գլուխը և այլևս մի օգտագործեք։

Ձիթապտղի յուղ։ Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղը քսեք գլխամաշկին, մերսեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս