Բաժիններ՝

Տնական «Թվիքս»՝ խտացրած կաթով

Բաղադրիչներ

Հիմքի համար

1. Ձու – 2 հատ
2. Կարագ – 80 գ
3. Ալյուր – 1 բաժակ
4. Շաքարավազ – 2 ճ/գ
5. Թթվասեր – 2 ճ/գ
6. Աղ – 0.2 թ/գ

Կարամելի համար

1. Խտացրած կաթ – 380 գ
2. Կարագ – 15 գ

Ջնարակի համար

1. Կաթնային շոկոլադ – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Մանրացնել սառեցրած կարագը, ավելացնել ալյուրը, աղը և շաքարավազը, շարունակել մանրացնելը՝ մինչև խոշոր յուղոտ փշուր ստանալը, ավելացնել 2 հատ ձվի դեղնուց, խառնել:
2. Խմորին ավելացնել 2 ճ/գ թթվասեր, խառնել ամբողջը, գնդել և դնել սառնարանը:
3. Թխման համար կաղապարը պատել պերգամենտով, խմորը տարածել, ուղղել, սեղմել և կես ժամ դնել սառնարանի մեջ:
4. Սառեցրած կաղապարը տեղավորել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, թխել տնական Թվիքսի հիմքը 20 րոպե, հանել, թողնել մի փոքր սառչի, զգուշությամբ հանել կաղապարից, վերջնականապես սառեցնել:
5. Հաստ տակով կաթսայի մեջ տաքացնել խտացրած կաթը կարագի հետ՝ մինչև բաց կարամելային գույն ստանալը, վերցնել կրակից: Թվիքսի հիմքն արագ պատել եփած կարամելով:
6. Շոկոլադը կտրատել, լցնել չոր սոտեյնիկի մեջ, հալեցնել, խառնել:
7. Հալեցրած շոկոլադը հավասարաչափ տարածել կարամելով պատած խմորի վրա, դնել սառնարանը մոտ 4 ժամ:
8. Լավ սառացրած աղանդերը կտրատել երկար շերտերով, մատուցել թեյի և սուրճի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս