Բաժիններ՝

«Աշխարհի ամենագեր տղան» նիհարել է և կարողացել է վեր կենալ բազմոցից

Ինդոնեզացի Արյա Պերմանան, որը համարվում էր աշխարհի ամենագեր տղան, գցել է իր քաշի ավելի քան մեկ երրորդը, կարողացել է վեր կենալ բազմոցից, սկսել է ընկերների հետ խաղալ եւ դպրոց հաճախել: Այդ մասին հայտնել է The Mirror-ը:

Նախքան նիհարել սկսելը, Պերմանան տասը տարեկանում կշռում էր շուրջ 192 կիլոգրամ: Երկու տարվա ընթացքում նա գցել է այդ կիլոգրամներից 76-ը եւ կտրուկ փոխել իր կենսակերպը. ազատ ժամանակ սկսել է բադմինթոն ու ֆուտբոլ խաղալ ընկերների հետ, այլ ոչ թե հեռախոսը ձեռքին պառկել բազմոցին կամ նստել ոչ մեծ լողավազանում: Տղան ինքնուրույն դպրոց է հաճախում եւ օրական վազում է երկու կիլոմետր:

Նրա ծնողները, որոնք առաջ ստիպված էին փող պարտք անել որդուն կերակրելու համար, շատ ուրախ են, որ իրենց տղան կերպարանափոխվել է: «Նա վերջապես դադարել է տառապել հեւոցից, երջանիկ է եւ ակտիվ կենսակերպ է վարում»,-պատմել է Պերմանայի մայրը: Նա նշել է, որ որդուն արգելում է քաղցր ուտել եւ շատ մրգեր ու բանջարեղեն է տալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս