Գիտնականները նոր մոտեցում են կիրառելու արտերկրային կյանքի որոնման խնդրի նկատմամբ
Գիտնականները մտադիր են նոր մոտեցում կիրառել այլ մոլորակների վրա կյանքի որոնման խնդրի նկատմամբ: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Science Advances հանդեսում։
Գիտական աշխատության մեջ նշված է, որ մինչ օրս հետազոտողները մոլորակի վրա կյանքի հիմնական ցուցանիշ են համարել մթնոլորտում թթվածնի առկայությունը: Ըստ որում հաշվի չեն առնվել այլ կարեւոր հատկանիշներ, որոնք կոչվում են կենսասիգնատուրներ, որոնք նշում են մոլորակի վրա կենդանի օրգանիզմների հնարավոր գոյությունը:
Գիտնականները կարծում են, որ մոլորակի վրա կյանքի գոյության այլ հատկանիշներ են մեթանի եւ ածխաթթվական գազի բավականաչափ քանակությունը, հեղուկ վիճակում ջրի առկայությունը մակերեւույթին, ինչպես նաեւ ածխածնի մոնոօքսիդի բացակայությունը:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ սույն համակցությունը կյանքի առկայության համոզիչ ցուցանիշ է»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը, որի խոսքը մեջբերում է The Independent-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: