Ղրղզստանի մայրաքաղաքում 15 մարդ է մահացել ցրտերից
Ղրղզստանի մայրաքաղաքում ցրտաշունչ եղանակի զոհ է դարձել 15 մարդ: «Բիշքեկում հունվարին ցրտահարությունից մահացել է 15 մարդ, որոնք հիմնականում բնակության որոշակի վայր չունեցող անձինք են»,-հայտնել է «Խաբար» գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ՆԳ վարչությանը:
Ինպես նշվում է, բոլոր մահացածներին գտել են արդեն առանց կյանքի նշանների: Քաղաքային իշխանությունները միջոցներ են ձեռնարկում նոր զոհեր թույլ չտալու համար:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Ղրղզստանում անոմալ ցուրտ եղանակը կպահպանվի մինչեւ հունվարի վերջը: Հանրապետության մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն ընկել է մինչեւ մինուս 15 աստիճան, լեռնային շրջաններում առաջիկա օրերին մինուս 45 աստիճան ցրտեր են կանխատեսվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: