Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժությունները կանցկացնեն Օլիմպիադայից հետո

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժությունները կանցկացնեն ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ավարտից հետո: Այդ մասին  Սեուլում մամուլի համար անցկացված բրիֆինգում հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Չխվե Հյոն Սուն:

«Մենք դեռեւս չենք նշի զորավարժությունների անցկացման ստույգ ժամկետն ու դրանց մասշտաբները, բայց կարող եմ ասել, որ դրանք կկայանան Խաղերի ավարտվելուց հետո»,-ընդգծել է Չխվե Հյոն Սուն: Պաշտպանության նախարարության մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ զորավարժություններն Էականորեն չեն տարբերվի նրանցից, որոնք կայացել են անցյալ տարի:

Ավելի վաղ Սեուլը եւ Վաշինգտոնը հայտարարել են բոլոր զորատեսակների մասնակցությամբ Foal Eagle ամենամյա զորավարժությունները, ինչպես նաեւ Key Resolve հրամանատարաաշտաբային վարժանքներն ավելի ուշ ժամկետ տեղափոխելու մասին: Սովորաբար դրանք անցկացվում են փետրվար-մարտին, ինչը համընկնում է Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ամսաթվերի հետ: Օլիմպիադան տեղի է ունենալու փետրվարի 9-ից 25-ը, իսկ Պարալիմպիադան՝ մարտի 9-ից 19-ը:

Վերջին տարիներին Foal Eagle զորավարժություններին մասնակցում են 200-ից մինչեւ 300 հազար զինծառայողներ, ներգրավվում են ամերիկյան ռազմավարական սպառազինություններ: Փենյանը ամերիկահարավկորեական զորավարժությունները համարում Է ԿԺԴՀ դաշնակիցների ներխուժման փորձարկում եւ ռազմական բնույթի հակամիջոցներ Է ձեռնարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս