Արդշինբանկն առաջարկում է կենսաթոշակային վարկային գիծ շահավետ պայմաններով

Արդշինբանկն առաջարկում է նվազող սահմանաչափով կենսաթոշակային վարկային գիծ 0% տարեկան տոկոսադրույքով: Հաճախորդից գանձվում է միայն ամսական պայմանագրային գումարի 2%-ը, որն ամբողջությամբ ուղղվում է վարկային գծի մարմանը և ամսական սպասարկման միջնորդավճար՝ վարկային գծի պայմանագրային գումարի ընդամենը 1%-ի չափով: Առաջարկը կգործի սույն թվականի փետրվարի 1-ից:

Վարկային գիծը տրամադրվում է կենսաթոշակի առավելագույնը եռապատիկի չափով մինչև 50 ամիս մարման ժամկետի հնարավորությամբ:

Կենսաթոշակային վարկային գծի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր կենսաթոշակային վարկային գիծ հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031