Բաժիններ՝

«Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները». Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Արսենալ»:

«Երբ մարզիչը հավատում է Մխիթարյանին, նա ցուցադրում է իր լավագույն որակները: Նա կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» փոփոխական հաջողություններով էր: Երբեմն նրա մոտ ամեն ինչ լավ էր, երբեմն՝ ոչ այնքան: Բայց Հենրիխը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա ունի հիանալի տեխնիկա ու շատ արագ է գնդակով»,- Լևանդովսկու խոսքն է մեջբերում Bleacher Report-ը:

Մխիթարյանն «Արսենալի» հետ ստորագրել է 3.5 տարվա պայմանագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031