
Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում

Փարիզում հեղեղումներից փրկվող առնետներն սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում: Այդ մասին հայտնել է The Local-ը: Ափերից դուրս եկած Սենը ողողել է առնետների բները եւ կրծողներին ստիպել նոր ապաստաններ փնտրել: «Դա չի նշանակում է, որ նրանք շատացել են, պարզապես մենք ավելի հաճախ ենք դրանց տեսնում»,-պարզաբանել է առնետների գծով փորձագետ Պիեռ Ֆալգիրակը:
Նա հավելել է, որ տարերային աղետը կբերի կրծողների թվաքանակի ժամանակավոր կրճատման: Հեղեղումից հետո դրանց պոպուլյացիան արագորեն կվերականգնվի եւ կհասնի նախկին մակարդակին, որը կազմում է 1,75 առնետ՝ քաղաքի յուրաքանչյուր բնակչի հաշվով:
Հունարի 25-ին ավելի վաղ տեղեկացվել է, որ տեղատարափների պատճառով Սենի ջրի մակարդակը գերազանցել է 3,3 մետրը: Գետի առափնյա փողոցներում ավտոճանապարհները հայտնվել են ջրի տակ, հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, այդ թվում՝ գետային հաղորդակցությունը դադարեցված է: Ժամանակավորապես փակվել են Լուվրի ստորին հարկերում գտնվող սրահները: