Բաժիններ՝

Սիրիայում Թուրքիայի գործողությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Վաշինգտոն

Միացյալ Նահանգները գտնում , որ Թուրքիան օրինական հիմքեր ունի անհանգստանալու իր ազգային անվտանգության համար, սակայն Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողությունը կարող է խիստ բացասական հետեւանքներ ունենալ դրա անցկացման ընթացքում հնարավոր վրիպումների դեպքում:

Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, այդ մասին հունվարի 25-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ներքին անվտանգության հարցերով օգնական Թոմ Բոսերթը, որն ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփին ուղեկցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով ուղեւորության ընթացքում:
«Հուսով եմ, որ ՆԱՏՕ-ն ինքն իր դեմ չի կռվում»,-ասել է նա:

ԱՄՆ-ի ղեկավարի օգնականը հիշեցրել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է: Այդ կապակցությամբ Բոսերթը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պահպանում է հանձնառությունն իր պարտավորություններին եւ հաշվի է առնում դրանք, երբ խորհում է իր որոշումների հետեւանքների մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031