Բաժիններ՝

Աշխարհում առաջին պլատինե կոշիկները զարդարել են ադամանդներով

Դուբայում վաճառքի են հանել ադամանդներով զարդարված լոդոչկա կոշիկը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ կոշիկը, որը ձեռքի աշխատանք է, դրվագազարդված է 54 կարատ ընդհանուր քաշով սպիտակ ադամանդներով եւ ավելի քան 416 կարատ ընդհանուր քաշով սպիտակ շափյուղաներով:

Նաեւ կոշիկի զույգի ներբանները եւ կրունկները պատված են ոսկով ու պլատինով: Նման քանակությամբ թանկարժեք քարերով աշխարհում առաջին կոշիկները տեղ են գտել տեղի դիզայներ Jada Dubai-ի Royal հավաքածուում:

Կոշիկի զույգի ստեղծման վրա ոսկերիչների թիմը ծախսել է ավելի քան երկու տարի: Դրան նրանց ոգեշնչել է արքայադուստր Դիանան եւ Գրեյս Քելին: Լոդոչկաները կարելի է գնել 215 հազար ֆունտով (300 հազար դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս