Բաժիններ՝

Apple-ը HomePod սմարթ-դինամիկի վաճառքը կսկսի փետրվարին

Միացյալ Նահանգների Apple ընկերությունն ԱՄՆ-ում տնային օգնականի գործառույթով իր HomePod սմարթ-դինամիկի վաճառքը կսկսի փետրվարի սկզբին: Այս մասին ասված է հունվարի 23-ին ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դրանում նշված է, որ HomePod-ը «կսկսի խանութներում ստացվել փետրվարի 9-ից, իսկ ուրբաթ օրվանից՝ հունվարի 26-ից, Համացանցում պատվերի համար մատչելի կլինի ԱՄՆ-ում, Սիացյալ Թագավորությունում եւ Ավստրալիայում»: Apple-ում նաեւ հայտնել են, որ «HomePod-ը Ֆրանսիայում եւ Գերմանիայում կստացվի այս գարնանը», մյուս պետությունների մասին ընկերությունում առայժմ չեն հայտնում: HomePod-ի արժեքն ԱՄՆ-ում կկազմի 349 դոլար:

Առաջին անգամ սարքը ներկայացվել է 2017 թվականի հունիսին Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple-ի ծրագրային ապահովում մշակողների խորհրդաժողովում: Apple-ի նորույթը պատկանում է խելացի սյունակների տարատեսակին, որոնք միանում են Համացանցին, արձագանքում են ձայնին եւ կատարում են օգտատիրոջ զանազան պահանջներ՝ երաժշտության նվագարկումից մինչեւ կենցաղային տեխնիկայի միացումը եւ Համացանցում գնումների կատարումը:

Apple-ում նշում են, որ HomePod-ը կարող է օգտատիրոջը տեղեկացնել ԱՄՆ-ի մի շարք զանգվածային լրատվամիջոցների վերջին նորությունների կամ եղանակի կանխատեսման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս