Մխիթարյանի սիրած գիրքը, ֆուտբոլիստը, հոբբիները. Հենրիխի բլից հարցազրույցը
Հայ ֆուտբոլասերների ամենասպասված տրանսֆերը կայացավ՝ Հենրիխ Մխիթարանը «Արսենալի» ֆուտբոլիստ է: Հայ ֆուտբոլիստն արդեն հասցրել է տալ իր առաջին հարցազրույցը, ինչպես նաև պատասխանել է «Արսենալի» լրագրողների բլից հարցերին:
Առաջին հիշողությունները ֆուտբոլից՝
– Իմ առաջին ֆուտբոլային հիշողությունները այն ժամանակներից են, երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, և ես դիտում էի: Նա խաղում էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Վալանս» ակումբում:
Առաջին ֆուտբոլային համազգեստը՝
– «Միլանի» համազգեստն էր:
Մանկության հերոսը՝
– Զինեդին Զիդան: Նա հրաշալի էր խաղում: Նա իսկական արտիստ էր խաղադաշտում:
Առաջին հիշողությունը՝ կապված «Արսենալի» հետ՝
– Առաջին հիշողությունը, երբ թիմը դեռ խաղում էր «Հայբերի» մարզադաշտում: Նրանք հրաշալի էին խաղում:
«Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը՝
– Թիերի Անրի:
Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը
– Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է:
Լավագույն հանդիպումը, որին մասնակցել եմ՝
– Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը «Այաքսի» հետ նախորդ մրցաշրջանում:
Իմ մականունը՝
– Ես չունեմ մականուն:
Սիրելի ֆիլմը՝
– «300 սպարտացիները»
Իմ մասին լավագույն երգը՝
– Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian.
Սիրելի գիրքը`
– Շատ գրքեր կան, որ ինձ համար շատ լավն են, բայց վերջիններից՝ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» էր:
Ֆուտբոլից բացի իմ հոբբիներն են՝
– Ես սիրում եմ քնել, հանգստանալ և վայելել կյանքը:
Հյուսիսային Լոնդոնը…
– Հյուսիսային Լոնդոնը կարմիր է:
Fill in the Blanks: Henrikh Mkhitaryan
Best player of all time? Henrikh Mkhitaryan says its Lionel Messi…. find out much more about our new playmaker ?
Gepostet von Arsenal am Dienstag, 23. Januar 2018
Սիրարփի Աղաբաբյան