
Վիգեն Սարգսյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: