Բաժիններ՝

Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Փարիզ մեկնարկել է հունվարի 22-ին: Նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Նախատեսված է հանդիպում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների, նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս