Բաժիններ՝

Ընտրությունների արդյունքները չեն ազդի Բաբիշին Չեխիայի վարչապետ նշանակելու Զեմանի որոշման վրա

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին երկրորդ անգամ երկրի վարչապետ կնշանակի անկախ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ելքից, որոնք կայանալու են հունվարի 26-27-ին: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը:

«Պարոն Իրժի Դրագոշը (երկրորդ փուլում գործող նախագահի մրցակիցը) հնարավորություն չի ունենա (վարչապետին) առաջադրելու որոշում ընդունել»,-գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքը: Զեմանի խոսքով՝ եթե ինքը պարտվի ընտրություններում, ապա կարագացնի Բաբիշի նշանակումը, իսկ եթե հաղթանակ տանի, ապա այդ որոշումը կհետաձգի ավելի ուշ ժամկետ, որպեսզի Բաբիշին հնարավորություն տա բավարար աջակցություն կանխապահովել խորհրդարանում:

Գործող կառավարությունը, որը բաղկացած է ԴՔԱ-ի առաջադրած անձանցից, հունվարի 24-ին հանրապետության նախագահին պաշտոնապես խնդրագիր կներկայացնի հրաժարականի վերաբերյալ: Նույն օրը Զեմանը նրան կհանձնարարի իր պարտականությունները կատարել մինչեւ նախարարների նոր կաբինետի նշանակումը:

ԴՔԱ-ին է պատկանում խորհրդարանի ստորին պալատի 200 աթոռներից 78-ը: Ընդդիմությունը հրաժարվել է պաշտպանել Անդրեյ Բաբիշի կառավարությանը՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունը նրան մեղադրում է Եվրամիության ֆոնդերից դոտացիաներին առնչվող խարդախությանը մեղսակից լինելու մեջ: Հունվարի 19-ին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Քաղաքական գործիչը հայտարարում է իր անմեղության մասին եւ մտադիր է դա ապացուցել դատարանում:

Նախագահական ընտրությունների՝ հունվարի 12-ին եւ 13-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով, նախագահի պաշտոնի ինը հավակնորդներից առավել մեծ թվով ձայներ են հավաքել Միլոշ Զեմանը եւ Իրժի Դրագոշը: Գործող նախագահին պաշտպանել է ընտրողների 38,5 տոկոսը, իսկ նրա մրցակցին՝ ընտրողների 26,60 տոկոսը: Այդ ցուցանիշներն ապահովել են նրանց անցումը քվեարկության երկրորդ փուլ, որն անցկացվելու է հունվարի 26-ին եւ 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս