Բաժիններ՝

Javelin ամերիկյան հակատանկային համալիրներն արդեն Վրաստանում են

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Javelin ամերիկյան հակատանկային համալիրներն արդեն հասցվել են Վրաստան։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն էր տվել նշված համալիրների մատակարարմանը Վրաստանին:

«Javelin համակարգի ձեռքբերման առաջին փուլը հաջողությամբ է ավարտվել: Համակարգը տեղավորված է Վրաստանում, անվտանգ վայրում»,-ասել է Իզորիան լրագրողներին ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլիի հետ կայացած հանդիպումից հետո: Նախարարի խոսքով՝ շուտով վրացի զինվորականները կանցնեն համակարգի օգտագործման կանոնների ուսումնասիրման հատուկ դասընթաց:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Մոսկվայում հայտարարել են, որ ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրների պլանավորվող մատակարարկումը Վրաստանին կարող է Թբիլիսիին նոր վտանգավոր արկածախնդրությունների դրդել տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031