
Արտակարգ դեպք՝ դպրոցականների մասնակցությամբ

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է ծագել, ինչի ժամանակ տղաներից մեկը մյուսին մկրատով հարվածել է:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ թե ինչն է դպրոցականների միջև վիճաբանության պատճառ հանդիսացել առայժմ պարզել չհաջողվեց, սակայն մեզ հայտնի դարձավ, որ 14-ամյա մի տղա վնասվածք է ստացել ոտքի շրջանում, հասակակիցը մկրատով հարվածել է նրա ազդրին:
Տղան հիվանդանոց է տեղափոխվել: