Բաժիններ՝

Պերուում շուրջ 1,2 մլն հավատացյալ է այցելել Հռոմի պապի պատարագին

Շուրջ 1,2 միլիոն հավատացյալներ են այցելել Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագին, որը դարձել է Պերու նրա այցի ծրագրի վերջին միջոցառումը: Սրանք են վերջնական տվյալները, որոնք հունվարի 22-ին հրապարակել են հարավամերիկյան երկրի իշխանությունները։

«Մենք (ներկա գտնվածների) թիվը գնահատում ենք մոտավորապես1,2 միլիոն»,- մեջբերում է անում RPP ռադիոկայանը Պերուի Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի ղեկավար, գեներալ Խորխե Չավեսի խոսքից: «Եթե օդից արված լուսանկարներում որոշ տեղերում դուք դատարկ տարածություն եք տեսնում, ապա դա լոկ այն պատճառով է, որ այդ տարածքում կարելի էր տեղավորել մինչեւ 2 միլիոն մարդ»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս