«Իմ լավագույն գաղափարներն առաջացել են այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկել». Ռիչարդ Բրենսոն
Հաջողակ բիզնեսի 33 կանոն՝ ըստ Ռիչարդ Բրենսոնի
«Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, բայց մեր օպերատորներն այժմ զբաղված են» արտահայտությունն ամենաշատն է բարկացնում բաժանորդներին: Սակայն, Virgin ավիաընկերություն զանգահարողները չեն լսում այս արտահայտությունը:
«Բարև Ձեզ, ես Ռիչարդ Բրենսոնն եմ, այս ավիաընկերության նախագահը: Այժմ բոլոր օպերատորները զբաղված են: Սա նորմալ չէ: Եկեք վարվենք այսպես. եթե 18 վայրկյան անց ձեզ ոչ ոք չպատասխանի, դուք կստանաք 450 ֆունտ զեղչ: Այսպիսով, սկսենք հետհաշվարկը՝ 18, 17, 16…»:
Հաճախորդը լսում և երազում է, որպեսզի օպերատորները չպատասխանեն:
Սա նորարական բիզնես-քայլ է, որը դարձրել է Բրենսոնին ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը:
Բրենսոնը հայտնի է իր խելահեղ քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով և տարբեր համաշխարհային ռեկորդներ սահմանելու կարողությամբ:
Հայտնի բիզնեսմենը վստահ է, որ հաջողակ բիզնես կարելի է ստեղծել միայն այն դեպքում, երբ աշխատում եք ամբողջ հոգով:
Առաջարկում ենք ծանոթանալ Բրենսոնի հաջողության գաղտնիքներին:
1. Եթե դուք ձեռնարկատեր եք և չեք սխալվել, ուրեմն դուք ձեռնարկատեր չեք:
2. Կյանքում անխուսափելի են միայն մահն ու հարկերը: Իսկ բիզնեսում միշտ պետք է համոզված լինել, որ մի անգամ ամեն ինչ գնալու է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր:
3. Մի սկսեք գործը, որը ձեզ դուր չի գալիս:
4. Ես վերաբերվում եմ բիզնեսին, ինչպես յուրահատուկ զվարճանքի, սակայն երբեմն մոռանում եմ, թե երբ է ավարտվում աշխատանքը և սկսվում կյանքը:
5. Փողը հաջողության վատ ցուցանիշ է: Ավելի վատ է միայն փառքը:
6. Ես միշտ ուրախ եմ, երբ ինձ վատ են սպասարկում: Ոչ, ես մազոխիստ չեմ, պարզապես իմ լավագույն գաղափարներն առաջացել են այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկել:
7. Ուրիշների կարծիքները լսելու պատրաստակամությունն ու առաջարկություններն ընդունելն օգնել են ինձ այն 40 տարիներին, որ ես բիզնեսով եմ զբաղում:
8. Բարոյականությունը դատարկ ձայն չէ բիզնեսում: Դրանում է ողջ իմաստը:
9. Բիզնեսը մարդկանց կյանքը հեշտացնելու և օգնելու համար է, հակառակ դեպքում այն պետք չէ սկսել:
10. Ավելի լավ է խոստանալ քիչ և տալ շատ, քան՝ հակառակը:
11. Ձեռնարկատերը չպետք է ընդունի անհաջողությունը՝ որպես բացասական բան: Դա միայն ավելացնում է փորձառությունը:
12. Մի անգամ եղած հաջողությունը չի կերակրի ձեզ ամբողջ կյանքում:
13. Չկա ավելի վատ բան նրանից, երբ աշխատողը ներողություն է խնդրում՝ իր ղեկավարի փոխարեն:
14. Ես միշտ նախընտրում եմ խոսել մարդկանց հետ, քան գրել հաղորդագրություններ:
15. Ես ամբողջ կյանքում խուսափել եմ աշխատասենյակներից և իմ ամբողջ կյանքում աշխատել եմ տանը, նավի վրա և գամակին:
16. Ընկերացեք ձեր թշնամիների հետ: Սա լավ խորհուրդ է թե՛ կյանքի, թե՛ բիզնեսի համար:
17. Հաջողությունը չի գալիս ինքնուրույն, պետք է աշխատել:
18. Թե՛ բիզնեսում, թե՛ կյանքում պետք է անել բարի գործեր:
19. Ես երջանիկ մարդ եմ: Ես ծիծաղում եմ միշտ: Ես սիրում եմ մարդկանց, կյանքը, լավ բաները: Ես իսկապես համաձայն եմ, որ ծիծաղը երկարացնում է կյանքը:
20. Պահպանողական մտածելակերպը բիզնեսի համար չէ: Այն կոտրում է ձեր թևերը:
21. Ես համոզված եմ, որ մարդուն չպետք է կանգնեցնի «չի կարելի» արտահայտությունը:
22. Ինձ համար բիզնես ստեղծելը նշանակում է՝ անել մի բան, որով կարելի է հպարտանալ, միավորել տաղանդավոր մարդկանց և անել մի բան, որը կփոխի մարդկանց կյանքը:
23. Մի վախեցեք ռիսկի դիմելուց:
24. Հիշեք, որ ոչ ոք դեռ չի բողոքել, որ քիչ ժամանակ է անցկացրել գրասենյակում:
25. Ես չեմ դադարում լինել բիզնեսմեն՝ անգամ, երբ ես տնային խալաթով եմ:
26. Տվեք ձեր աշխատակիցներին ձեր հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն: Նրանք ձեզ չեն հոգնեցնի իրենց նամակներով, բայց վստահ կլինեն, որ դուք հասանելի եք այն ժամանակ, երբ կա ձեր կարիքը:
27. Իսկական լիդերությունն այն է, երբ կարողանում եք շատ հանգիստ բացատրել, թե ինչումն է խնդիրը:
28. Երբ ինչ-որ գործ սկսում է հաճույք չպատճառել և չուրախացնել, ես մտածում եմ փոփոխությունների մասին;
29. Իմ կարգախոսն է՝ ապրիր ուրախ, իսկ գումարն ինքուրույն կգա:
30. Կյանքում միշտ ինչ-որ բան կորցնում ես և պարտվում: Այնպես որ, գոհ եղիր հաղթանակի ժամանակ: Մի ափսոսա պարտության համար: Ամեն ինչ անցել է, ոչինչ չես կարող հետ բերել, բայց կարող ես սովորել քո սխալի վրա:
31. Եթե դուք բիզնես եք սկսում և ինձնից խորհուրդ եք հարցնում, ապա ես կասեմ, որ դուք պետք է արդար լինեք ցանկացած գործարքում, չպետք է խաբեք, բայց պետք է ձգտեք հաղթանակի:
32. Կարծում եմ՝ ես կանգ չեմ առնի, մինչև չընկնեմ:
33. Ես համոզված եմ՝ կյանքում չկա անհնարին բան:
Սիրարփի Աղաբաբյան