Բնակարանի շքամուտքի հատակին կնոջ դի է հայտնաբերվել
Հունվարի 17-ին, ժամը 22:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել մոտ 80 տարեկան կնոջ դի: