Բաժիններ՝

Շվեյցարացիները մետաղադրամի հաստությամբ ժամացույցներ են թողարկել

Շվեյցարիայի Piaget մանուֆակտուրան Ժնեւի Ժամացուցային բարձր արվեստի միջազգային սալնում ներկայացրել է ձեռքի լարքով աշխարհում ամենաբարակ ժամացույցը՝ Altiplano Ultimate Concept-ը:

Այդ մասին Ժնեւից հաղորդել է «Լենտա.ռու»-ն: Դրա հաստությունը կազմում է 2 միլիմետր, ինչը հավասար է 2 ֆրանկ արժողության մետաղադրամի հաստությանը կամ հռչակավոր տան հայտնի մշակման՝ 9P տրամաչափի մեխանիզմի հաստությանը, որի հիման վրա ավելի վաղ ստեղծվել են աշխարհում ամենաբարակ ժամացույցները: Նոր Altiplano Ultimate Concept-ները, որոնք մշակել է Piaget տան գիտահետազոտական բաժինը, բարակության ռեկորդը գերազանցել են այն բանի շնորհիվ, որ դրանց կորպուսը թե՛ արտաքին բաղադրիչ է եւ թե՛ մեխանիզմի հիմք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս