Բաժիններ՝

Տորթ «Էկլեր»՝ հարած սերուցքով

Բաղադրիչներ

Խմորի համար

1. Ձու – 4 հատ
2. Կարագ – 115 գ
3. Ջուր – 1 բաժակ
4. Ալյուր – 1 բաժակ

Շոկոլադային շերտի համար

1. Դառը շոկոլադ – 55 գ
2. Շաքարի փոշի – 1 բաժակ
3. Ջուր (տաք) – 3 ճ/գ
4. Կարագ – 2 ճ/գ
5. Վանիլին – 1 տուփ

Կրեմի համար

1. Փոշի՝ վանիլային պուդինգի համար – 290 գ
2. Սերուցքային պանիր – 225 գ
3. Կաթ – 4 բաժակ

Տոպինգի համար

1. Հարած սերուցք – 225 գ
2. Հալած շոկոլադ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջեռոցը:

2. Ջուրը և կարագը միջին կրակի վրա հասցնել եռման:

3. Ավելացնել ալյուրը, կրակն իջեցնել մինիմալի: Խառնելով պատրաստել՝ մինչև գունդ ստանալը:

4. Վերցնել կրակից, գունդը տեղավորել մեծ թասի մեջ: Մեկ-մեկ ավելացնել ձվերը, հարել:

5. Ձևավորել միասեռ խմոր: Խմորը տարածել 22×33 սմ կաղապարի մեջ, 35 րոպե ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Սառեցնել:

6. Շոկոլադե շերտը պատրաստելու համար միկրոալիքային վառարանում 1 րոպե հալեցնել կարագը և շոկոլադը: Շարունակել 20 վրկ ինտերվալով՝ մինչև միասեռ դառնալը:

7. Ավելացնել վանիլին, մաղած շաքարի փոշի:

8. Խառնուրդին ավելացնել ջուր, խառնել՝ մինչև մածուկանման զանգված ստանալը:

9. Շոկոլադային շերտը քսել խմորային հիմքին:

10. Կրեմը պատրաստելու համար թասի մեջ լավ հարել պանիրը: Ավելացնել կաթը, հարել: Ավելացնել պուդինգը, հարել մինչև պնդանալը:

12. Կրեմը տարածել շոկոլադային շերտի վրա:

13. Զարդարել հալեցրած շոկոլադով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս