Բաժիններ՝

Շերոն Սթոունը պատմել է, որ մահվան եզրին է եղել ինսուլտից

Դերասանուհի Շերոն Սթոունն ինսուլտ է տարել. 2001 թվականին նա ուղեղի արյան զեղում է ունեցել: Այդ մասին Սթոունը պատմել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Փրկվելու շանսը մոտավորապես 5 տոկոս էր: Իսկ հետո դա ազդեց թե՛ իմ խոսելու ընդունակության, լսողության, քայլվածքի, ընթերցելու եւ գրելու կարողության վրա:

Հարկ եղավ ամեն ինչ նորից սովորել: Ամբողջ կյանքս ոչնչացված էր»,- պատմել է 59-ամյա Սթոունը: Նա գործընկերներին չի պատմել ինսուլտի մասին, քանի որ, նրա խոսքով, ոչ ոքի հետաքրքիր չեն կոտրված մարդիկ: Դերասանուհին փորձել է վերադառնալ աշխատանքի, բայց անհարմարություններ է զգացել: «Ես վստահ եմ, որ բոլոր այդ տարիներին ես տարօրինակ եմ թվացել, բայց ասել, թե ինչ է տեղի ունենում, չէի ցանկանում, որովհետեւ գիտեք՝ Հոլիվուդը դա չի ներում»,-պարզաբանել է նա:

Շերոն Սթոունը խաղացել է «Հիմնական բնազդ», «Կազինո», «Արցունքներ անձրեւի տակ», «Արյուն եւ ավազ», «Հիշեք ամեն ինչ», «Մեռած ու արագ» եւ այլ ֆիլմերում: »Կազինո»-ում խաղացած դերի համար դերասանուհին արժանացել է «Ոսկե գլոբուսի» եւ «Օսկարի» անվանակարգ ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս