Բաժիններ՝

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի հինգ մասնակիցների երգերը

«Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-18-ը կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 15-ին դրանցից հինգն արդեն հասանելի են հետևյալ հղումներով՝

Թամար Կապրելիան – Poison (Ari Ari)

Ամալիյա Մարգարյան – Waiting For The Sun

Նեմրա – I’m A Liar

Հայկ Կասպարով – Enamórame

Սուրեն Պողոսյան – The Voice

«Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝

Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

«Դեպի եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս