Բաժիններ՝

«Այս խաղը դեռ 20 տարի կքննարկեն, որովհետև «Մանչեսթեր Սիթին» այս տարի այլևս չի պարտվի». Յուրգեն Կլոպ

Գերմանացին էքստազի մեջ է: «Լիվերպուլի» գլխավոր մարզչի Յուրգեն Կլոպը կիսվել է էմոցիաներով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:3):

«Դուք դրան կարող եք նայել՝ որպես մարզիչ, կամ որպես երկրպագու, և ես գերադասում եմ երկրորդը: Ինչպիսի խաղ էր: Սա պատմական խաղ էր, որը դուք կքննարկեք ևս 20 տարի, որովհետև «Մանչեսթեր Սիթին», թերևս, այլևս չի պարտվի այս տարի: Մարդիկ ամբողջ աշխարհում դիտեցին այդ խաղը, և դրա համար ֆուտբոլիստները հոգի ներդրեցին և ցուցադրեցին այդպիսի ֆուտբոլ: Երկու թիմերն էլ:

Նույնիսկ չգիտեմ, թե ինչ մակարդակի վրա մենք խաղացինք, բայց «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» համար դժոխային պրոբլեմներ ստեղծեց: Երբ թիմերի այդպիսի մակարդակը խառնվում է տրամադրվածության հետ, ստացվում է այդպիսի խաղ: Ինձ այն շատ դուր եկավ»,- ասել է Կլոպը ВВС-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս