Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ավտոմոբիլիստը հայտնվել է սողանքի մեջ

Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքի հրշեջները հրապարակել են տեսանյութ, որտեղ սողանքը քշում-տանում է Toyota Prius ավտոմեքենան: «Բեյսբոլ քաղաքային Prius-ով»,- ասված է Instagram-ում տեսահոլովակի նկարագրության մեջ։

Այս տեսագրության հայտնվելուց շատ չանցած Համացանցում հայտնվել է մի այլ տեսահոլովակ, որի հեղինակը, Mashable-ի տվյալներով՝ եղել է այդ ավտոմոբիլի ղեկի առջեւ: Դատելով ըստ ամենայնի՝ նա չի տուժել:

«Հենց նոր բլրից ինձ քշեց-տարավ ջրի եւ ցեխի համատարած զանգվածը: Ամենուրեք քարեր էին թափվում եւ ցեխ էր հոսում: Հազիվ դուրս պրծա»,- գրել է նա:

Անցյալ շաբաթ Հարավային Կալիֆոռնիայում հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվել է 20 մարդ: Մի քանի տասնյակ տներ ոչնչացվել են, ավելի քան 400-ը՝ տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս