Թուրքիայի քեմալական կուսակցության անդամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել «Twiter» միկրոբլոգում:

Թուրքական «Egehaber» լրատվամիջոցն անդրադարձել է տկն Քաֆթանջըօղլուի՝ վերջին տարիների աղմկահարույց հայտարարություններին, որոնք տեղ են գտել սոցցացներում: Մասնավորապես՝  2012թ. ապրիլի 24-ին նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:

Մեկ այլ գրառման մեջ նշել է. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) և ԺՀԿ –ի դաշինքը քննադատողները մտավոր հետամնաց են»:

Բացի այդ, նա դեմ է արտահայտվել Թուրքիայում հայտնի «Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությանը:

Տեսանյութեր

Լրահոս