Եվրամիությունը լուրջ կասկածներ ունի ադրբեջանցի լրագրողի նկատմամբ կայացված դատավճռի հարցում
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին վեց տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը լուրջ հարցերի տեղիք է տալիս Ադրբեջանում հիմնական իրավունքների, այդ թվում՝ կարծքների արտահայտման ու ԶԼՄ-ների ազատության, հարգման պատշաճ իրավական ընթացակարգի հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
«Վրաստանում Մուխթարլըի ենթադրյալ առեւանգումը, որն ուղեկցվել է նրա ձերբակալմամբ եւ Ադրբեջանում դատական հետապնդմամբ, մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն է պահանջում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ, որը հունվարի 14-ի երեկոյան տարածվել է Բրյուսելում:
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «հիմնական իրավունքների իրագործման հետ կապված ազատազրկման բոլոր դեպքերը պետք է շտապ կարգով քննվեն Ադրբեջանի կողմից, ինչին պետք է հաջորդի համապատասխան բոլոր անձանց ազատումը՝ նրա միջազգային պարտավորությունների համաձայն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: