Թրամփն իրեն ռասիստ չի համարում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 14-ին վերստին հայտարարել է, որ վիրավորական արտահայտություններ չի արել երրորդ աշխարհի երկրների հասցեին եւ իրեն ռասիստ չի համարում։
Սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ սենատորների հետ ներգաղթի հարցերի շուրջ խորհրդակցության ընթացքում Թրամփը երրորդ աշխարհի երկրները որակել է «կեղտոտ խորշեր»: Մասնավորապես, նա իբր հիշատակել է Հաիթին, Սալվադորը, աֆրիկյան մի շարք պետություններ: Թրամփն ինքն ավելի ուշ հայտարարել է, որ նման բառեր չի օգտագործել, մինչդեռ մի խումբ սենատորներ տրամագծորեն հակադիր հայտարարություններ են արել այն մասին, թե պետության ղեկավարն արել է արդյոք նման արտահայտություններ:
«Ոչ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչն եմ ռասիստ այն մարդկանցից, ումից դուք հարցազրույց եք վերցրել»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին, նշելով, որ վիրավորական արտահայտություններ չի արել Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: