
ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Ն’Գոլո Կանտեին

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել փարիզյան ակումբ:
Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբը լուրջ պրոբլեմներ է զգում հենակետայինի դիրքում՝ Տիագո Մոտայի երկարատև վնասվածքի պատճառով:
Հաշվի առնելով Մոտայի տարիքը և սեփական կիսապաշտպանության համար այդպիսի պլանի ֆուտբոլիստի կարևորությունը՝ ՊՍԺ-ն մտադիր է ուժեղացնել տվյալ դիրքը աստղային ֆուտբոլիստով:
Ինչպես հաղորդում է Le 10 Sport-ը, փարիզեցիներն այդ դիրքում դիտարկում են «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին: Ըստ պարբերականի տեղեկության՝ ՊՍԺ-ն Ն’Գոլոյին դարձրել է ամառվա առաջնային տրանսֆերային նպատակը:
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն ԱՊԼ-ում անցկացրել է 19 խաղ՝ աչքի ընկնելով 1 գոլով և 1 փոխանցմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը