Բաժիններ՝

Ռիհադ Մահրեզը գերադասում է «Արսենալը», այլ ոչ թե «Լիվերպուլը»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կցանկանար շարունակել կարիերան «Արսենալում»:

Ֆիլիպե Կոուտինիոյին 142 մլն ֆունտով «Բարսելոնային» վաճառելուց հետո «Լիվերպուլը» սկսել է փնտրել բրազիլացու փոխարինողի և բանակցությունների մեջ է մտել «Լեսթերի» հետ՝ Ռիհադ Մահրեզի տրանսֆերի կապակցությամբ:

Չնայած այն բանին, որ տվյալ պահին ֆուտբոլիստը քննարկում է իր հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլ», միևնույն ժամանակ Ռիհադը կոնտակտի մեջ է մտել նաև «Արսենալի» ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է Express-ը, Մահրեզը գերադասում է տեղափոխվել հենց «Արսենալ»: Ալժիրցին վերջերս տուն է ձեռք բերել Լոնդոնում, քանի որ պլանավորել է շարունակել կարիերան «Արսենալում»:

Այնուամենայնիվ, չնայած Ռիհադի նախապատվությանը, «Լիվերպուլը» տվյալ պահին շատ ավելի մոտ է գործարքի կնքմանը, քանի որ «կարմիրները» շատ ավելի ակտիվ են բանակցություններում:

Սպասվում է, որ «Լեսթերը» պատրաստ կլինի վաճառել Մահրեզին 50 մլն ֆուտնով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս