Բաժիններ՝

«Զլատանը կարող է վերադառնալ աշխատանքի, երբ իրեն շատ լավ զգա». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե երբ կարելի է սպասել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձին:

«Զլատանը, ինչպես ինքն է ասում, պայքարել է վագրի նման շարք վերադառնալու համար: Եվ դա նրան հաջողվեց: Նա շատ էր ուզում խաղաժամանակ ստանալ, իսկ երբ ստացավ այն, դժգոհ մնաց իր վիճակից: Իբրահիմովիչը կարող է վերադառնալ աշխատանքի, երբ իրեն շատ լավ զգա: Թիմի հետ մարզումներին նա կարող է վերադառնալ կամ հունվարի վերջին, կամ փետրվարի սկզբին: Այնպես որ հուսանք, որ նա իրեն ավելի լավ կզգա և ինչքան հնարավոր է շուտ կհայտնվի շարքում»,- Մոուրինիոյին է մեջբերում 101 Great Goals-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս