Բաժիններ՝

«Ռեալը» հերքել է, որ 2013 թվականին պատրաստ է եղել գնել Մեսսիին 250 մլն եվրոյով

Գերմանական Spiegel շաբաթաթերթը հաղորդել է, որ 2013թ. հունիսին «Տոտենհեմից» կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելուց 2 ամիս առաջ «Ռեալը» պատրաստ է եղել գնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ վճարելով 250 մլն եվրոյի չափով հրաժարագին:

Եթե գործարքն իրականանար, ապա ռեկորդային կդառնար համաշխարհային ֆուտբոլում:

Ըստ պարբերականի տվյալների՝ մադրիդյան ակումբն արգենտինացուն առաջարկել է տարեկան մաքուր 23 մլն եվրո աշխատավարձ և մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր: Մեսսիի հորը «Ռեալն» իբր առաջարկել է բոնուս՝ 1 մլն եվրոյի չափով:

Սակայն մադրիդյան ակումբը ամեն ինչ հերքել է. «Այդ տեղեկությունը ամբողջովին հնարած է և ոչ մի կապ չունի իրականության հետ»:

Ըստ «Բարսելոնայի» հետ կնքած նոր պայմանագրի, որը նախատեսված է մինչև 2021 թվականը, Մեսսիի հրաժարագինը դարձել է 700 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս