Խորագիր:

Հայտարարվել են նորաձևության 2018 թվականի գլխավոր թրենդները

Հայտարարվել են նորաձևության 2018 թվականի գլխավոր թրենդները

HypeBae հրատարակությունը նորաձեւության փորձագետների հետ միասին կազմել է սկսված 2018 թվականի գլխավոր թրենդների ցուցակը։ Առաջին հորիզոնականում տեղ է գտել մարզական հագուստը:

Նշվում է, որ այն տարածվածության բարձրակետին էր հասել դեռ անցյալ տարի: Հիմնական բրենդներն են՝ Fenty Puma-ն, Kith-ը, Yeezy-ն եւ Baja East-ը. դրանց վաճառքներն ընթացիկ տարում միայն կավելանան: Նաեւ ցուցակում հայտնվել է պլաստիկե հագուստը: այժմեական կլինեն թափանցիկ նյութերից եզրավոր գլխարկները, կոշիկները, աքսեսուարները եւ վերնահագուստը: Հաջորդը մաքսիմալիզմն է:

Նոր տարում նորաձեւ կլինեն հագուստի բազմաշերտությունը եւ յուրաքանչյուր դետալի վառ գույները: Փորձագետների կարծիքով, հատկապես առաջվա պես պահանջված կլինեն ջինսերը եւ դենիմից over-size կիսավերարկուներն այնպիսի բրենդներից, ինչպիսիք են՝ Tom Ford-ը, Stella McCartney-ը, Calvin Klein-ը, Off-White-ը եւ Adam Selman-ը:

2018 թվականին հատկապես ակտուալ կդառնան Balenciaga-ի, Tom Ford-ի, Victoria Victoria Beckham-ի եւ Vetements-ի լայն ուսերով գունավոր կոստյումները՝ տաբատով: Ցուցակում եզրափակել են ծոպերիզները, մասնավորապես, շրջազգեստների եւ վերնահագուստի թեւքերի վրա: Այդ բնագավառում առաջատարներն են դարձել Calvin Klein-ը, Balmain-ը եւ Erdem-ը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։