
Կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը. մանրամասներ Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած պայթյունի դեպքից

Հունվարի 3-ին, ժամը 08:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին: