Դիվանագիտական հաղթանա՞կ, թե՞ կորսված հնարավորությունների լրացում
«Կառավարությունը պետք է ամփոփի անցնող տարին՝ ինչ էր պատրաստվում անել, ինչը չի հասցրել և ինչն է տեղափոխվում մյուս տարի։ Որպես սպառող և քաղաքացի՝ պետք է նշել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, սպառողական զամբյուղի թանկացումը, քաղաքացիներն այդպես են գնահատում տարին, ոչ թե լսում են Արտգործնախարարությանը, թե քանի հանդիպումներ են արել, որ երկրների հետ, ինչ մակարդակով, կամ կառավարության ընդունած համաձայնագրերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ ամփոփելով անցնող տարին։
Ըստ նրա՝ զուտ քաղաքական առումով ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրն է. «Իշխանությունն այն ներկայացնում է՝ որպես դիվանագիտական հաղթանակ, մենք էլ կարող ենք ասել, որ դա 4 տարի հետաձգված, կորսված հնարավորությունների ինչ-որ ձևով լրացում է։ Եթե վերցնենք հիմնական ոլորտները՝ ներդրումային, ապա այստեղ հետընթաց է, եթե Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա որևէ լավատեսության առիթ չկա, որովհետև գտնվում ենք նույն տեղում, ինչ և ապրիլյան պատերազմից հետո, այսինքն՝ որևէ դիվանագիտական առաջընթաց չկա, եթե սոցիալականը՝ պարզ է՝ ժողովրդի կողմից ոգևորություն առանձնապես չենք տեսնում»։