Բաժիններ՝

«Սևիլիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյին

Արգենտինացին աշխատեց Անդալուզիայում ընդամենը կես տարի:

«Սևիլիայի» տնօրենների խորհուրդը հեռացրեց 48-ամյա արգենտինացի մարզիչ Էդուարդո Բերիցոյին թիմի անբավարար արդյունքների պատճառով:

««Սևիլիան» իր շնորհակալությունն է հայտնում Էդուարդո Բերիցոյին պրոֆեսիոնալիզմի և հավատարմության համար, որն արտահայտվել է նրա աշխատանքի կատարման մեջ, ինչպես նաև ակումբի բոլոր անդամների հանդեպ նրա լավ վերաբերմունքի համար»,- ասվում է պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Ակումբը զբաղվում է նոր մարզչի որոնումներով, ով կներկայացվի թիմին Սուրբ ծննդյան տոներից հետո: Գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են Խավիեր Գարսիան և Լուիս Էնրիկեն:

Բերիցոն աշխատել է «Սևիլիայի» հետ հուլիսից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031