
Գիտնականները ինֆարկտի և ճարպակալման զարգացման նոր պատճառ են նշել

Այն երեխաների եւ դեռահասների մոտ, որոնք ենթարկվել են բռնության կամ դարձել դրա վկաներ, ավելի մեծ է ապագայում սիրտ-անոթային հիվանդություններ ստանալու վտանգը: Այս թեմայով հետազոտության արդյունքները հրապարակել է ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի Circulation հանդեսը:
Եզրակացություններն արվել են բազմաթիվ դիտարկումների հիման վրա: Պարզվել է, որ բռնության վկաները կամ սեռական հանցագործության, հոգեբանական ճնշման զոհերն ունեն ինֆարկտի, ինսուլտի, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի, սրտասնույց անբավարարության զարգացման ավելի մեծ վտանգ:
Ներկայում գիտնականները չեն կարող նշել բռնության եւ հիվանդությունների միջեւ փոխադարձ կապի պատճառը: Բայց նրանք ենթադրում են, որ դեր են խաղում սթրեսի հոգեկան, կենսաբանական եւ պահվածքային հակազդումները: