Բաժիններ՝

«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ֆիլմը դուրս է գալիս համաշխարհային վարձույթ

Ռեժիսոր Ռայան Ջոնսոնի «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ֆիլմն արդեն համաշխարհային վարձույթ է դուրս եկել՝ «Ուժի զարթոնքը» նախորդ էպիզոդի պրեմիերայից երկու տարի անց: Սպասվում է, որ «Աստղային պատերազմների» նոր՝ ութերորդ, սերիայի վարձույթից դրամարկղային մուտքերը միայն հանգստյան օրերին կկազմեն 425 մլն դոլար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Variety ամերիկյան հրատարակությունը: «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ֆիլմն այս շաբաթ վարձույթ դուրս կգա աշխարհի բոլոր երկրներում, բացի Չինաստանից, որտեղ պրեմիերան կկայանա միայն հաջորդ տարվա հունվարի 5-ին:

Նոր ֆիլմում գլխավոր դերակատարները կինոէպոպեայի նախկին աստղերն են՝ Մարկ Հեմիլը, Դեյզի Ռիդլին, Ջոն Բոյեգան եւ ուրիշներ: Բացի այդ, եվրոպական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ֆիլմում երկու էպիզոդիկ դերեր են խաղացել Մեծ Բրիտանիայի արքայազնները՝ Ուիլյամը եւ Հարրին: «Աստղային պատերազմի» ութերորդ էպիզոդը նաեւ վերջինն է դարձել ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերի մասնակցությամբ, որը մահացել է 2016 թվականի դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս