Բաժիններ՝

Տաք թեյը մարդուն կարող է պաշտպանել աչքերի մթագնումից. բժիշկներ

Օրական թեկուզ մեկ գավաթ տաք թեյի օգտագործումն զգալիորեն նվազեցնում է գլաուկոմայի զարգացման, աչքերի մթագնման հավանականությունը, որը տեսողությունը լրիվ կորցնելու գլխավոր պատճառներից մեկն է:

Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակված է British Journal of Ophthalmology հանդեսում: «Ցավոք, մենք չգիտենք, թե հատկապես ինչ տեսակի թեյ են խմել մեր հարցման մասնակիցները՝ սեւ կամ կանաչ, փոքր փաթեթավորված կամ թրմված ըմպելիք, որքան երկար են նրանք այն թրմել, արդյոք օգտագործել են շաքար կամ քաղցրացնող որեւէ այլ բան:

Մյուս կողմից՝ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ ըմպելիքի սիրահարները հազվադեպ են դառնում գլաուկոմայի զոհեր, քան նրանք, ովքեր չեն սիրում տաք թեյ»,-գրում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից Աննա Քոլեմանը եւ նրա գործընկերները:

Քոլեմանի թիմն այս եզրակացության Է եկել՝ 2005 թվականից մինչեւ 2012 թվականը հետեւելով շուրջ 10 հազար բուժքույրերի եւ պրոֆեսիոնալ բուժաշխատողների կյանքին, որոնք մասնակցել են սննդակարգի եւ առողջության դիտարկման ազգային ծրագրին (NHANES), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս