Բաժիններ՝

Պետությունը ներեց գյուղացիների պարտավորությունները

ՀՀ կառավարությունը ներում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011-2016թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015- 2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների պարտքերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ կուտակվել է 642 մլն դրամի սերմնացուի և 165 մլն դրամի պարարտանյութի պարտք:

«Ֆիքսում ենք, որ այսօրվանից սկսում ենք մաքուր էջից, բայց հետագայում պարտքեր չենք կուտակելու: Բացառվում է, որ կրկին գանք իրավիճակի, երբ գյուղացիների մոտ պարտքեր կկուտակվեն», – ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031