Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում:

Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում:

Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031