Բաժիններ՝

5 կարևոր խորհուրդ մայրերին՝ մանկաբույժներից

Անկասկած, մայրերը բազմաթիվ հոգսեր ունեն։ Նրանց հուզում են երեխայի հետ կապված բազմաթիվ հարցեր։ Zdorovie.com-ը ներկայացրել է 5 խորհուրդ մայրիկների համար։

Գոյություն չունի կրծքով կերակրման ավարտի կոնկրետ ժամկետ։ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի տվյալների համաձայն՝ չկա հստակ ժամանակ՝ կրծքով կերակրումը դադարեցնելու համար։ Կրծքով կերակրումը դադարեցնելու որոշումը կարող է կայացվել, երբ այն սկսի խանգարել երեխային շփման մեջ և ավելի ակտիվ կյանք վարելուն։

Թանկ տակդիրները ոչնչով լավը չեն։ Չկա որևէ ապացույց, որ թանկ տակդիրներն ավելի լավն են, քան առավել մատչելիները։ Ցանկացած տակդիր լավն է, եթե չի առաջացնում մաշկի գրգռվածություն։

Մի մոլորվեք սարդոստայնում։ Համացանցում խորհուրդներ որոնելը նորմալ է միայն այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը հավաստի է։ Դուք ձեզ արջի ծառայություն կմատուցեք, եթե սկսեք հավատալ այն ամենին, ինչ գտնեք համաշխարհային սարդոստայնում։

Կարդացեք նաև

Մի վախեցեք ռետինե ծծակներից։ Սրանք կարող են անհրաժեշտ լինել փոքրիկին, հատկապես, եթե նրանք հանգստացնող օբյեկտի կարիք ունեն։ Կարևոր է երեխային ծծակ չտալ այն դեպքում, երբ նա քաղցած է, հակառակ դեպքում նա կարող է սովորել ավելի քիչ քանակով սննդի։

Մի կիսվեք ամեն ինչով։ Նույն սպասքից օգտվելը լավ միտք չէ։ Այս դեպքում երեխային կարող եք միկրոբներ ու վարակներ փոխանցել, ինչպես նաև կարող եք ինքներդ վարակվել նրանից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս