Խորագիր:

Երեխայի կորստից հետո տղամարդը գրել է 10 կանոններ, որոնց մասին պետք է հիշի յուրաքանչյուր ծնող

Երեխայի կորստից հետո տղամարդը գրել է 10 կանոններ, որոնց մասին պետք է հիշի յուրաքանչյուր ծնող

Ռիչարդ Փրինգլը կորցրել է իր 3-ամյա որդուն՝ ուղեղի արյունազեղման պատճառով: Սարսափելի դեպքից 1 տարի անց տղամարդն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է 10 ամենակարևոր կանոններով, որը նա հասկացել է որդու մահվանից հետո:

Հուսով ենք՝ դրանք Ձեզ անտարբեր չեն թողնի:

1. Երբեք սերը և համբույրները չափից շատ չեն լինում:

2. Դուք միշտ բավարար ժամանակ ունեք: Կտրվեք գործերից և խաղացեք երեխայի հետ, թեկուզ մի քանի րոպե: Դրանից ավելի կարևոր բան չկա:

3. Որքան հնարավոր է՝ շատ լուսանկարներ և տեսագրություններ արեք:

4. Առաջին հերթին երեխայի վրա ժամանակ ծախսեք, այլ ոչ թե՝ գումար: Կարծում եք՝ Ձեր գնումներն այդքան կարևո՞ր են: Ոչ մի նման բան: Ուղևորվեք նրա հետ զբոսանքի, թռչկոտեք, միասին լողացեք ծովում, ուրախացեք. դա այն ամենն է, ինչ ուզում են երեխաները: Ես չեմ հիշում, թե ինչ ենք մենք գնել Հյուի համար, բայց ես հիշում եմ, թե մենք ինչ էինք միասին անում:

5. Միասին երգեք: Իմ երջանիկ հիշողությունը. Հյուն նստած է ուսերիս, կամ մեքենայի մեջ՝ կողքիս, և մենք երգում ենք մեր սիրելի երգերը: Երաժշտությունը պահպանում է այդ պահերը:

6. Գնահատեք ամենահասարակ բաները: Ընթերցանություն՝ քնելուց առաջ, քուն՝ գրկախառնված վիճակում, համատեղ ընթրիք, հանգստյան օրեր: Այս պահերն եմ ես ամենից շատ կարոտում:

7. Հրաժեշտ տալիս համբուրեք նրանց, ում սիրում եք: Եթե հանկարծ մոռանաք, հետ վերադարձեք և համբուրեք: Երբեք չգիտես՝ արդյոք նման հնարավորություն կընձեռվի՞:

8. Ձանձրալի բաները վերածեք ուրախ բաների: Խանութներում շրջելը, ավտոմեքենայով ճանապարհորդելը, առևտրային շարքերով զբոսանքը: Մի վախեցեք հիմար երևալ: Պատմեք անեկդոտներ, քրքջացեք, ժպտացեք և հաճույք ստացեք կյանքից: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի չուրախանաք:

9. Օրագիր պահեք: Գրեք այն բոլոր արտասովոր բաները, ինչ անում է Ձեր երեխան: Ծիծաղելի բառերը և արարքները: Մենք սկսեցինք այդպես անել միայն Հյուի կորստից հետո: Մենք ուզում էինք հիշել ամեն ինչ: Հիմա մենք այդպես անում ենք Գեթիի և Հենիի համար: Ծերության ժամանակ Դուք կարող եք նայել դրանք և հաճույքով վերապրել այդ պահերից յուրաքանչյուրը:

10. Եթե Դուք ունեք երեխաներ, որոնց կարող եք համբուրել քնից առաջ, կերակրել նախաճաշով, տանել դպրոց կամ համալսարան, ամուսնացնել, ուրեմն Դուք երջանիկ եք: Երբեք, լսում եք, երբեք չմոռանաք այդ մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։